00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գրկիր ինձ, հենց ես եմ Լեռ Կամսարը

© Photo : Facebook / Լեռ Կամսար Ler KamsarԼեռ Կամսարի գրքերը
Լեռ Կամսարի գրքերը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միշտ, բոլոր ժամանակներում շատ բարդ են եղել մտավորականի հարաբերությունները իշխանությունների հետ։

Մտավորականը իր բնույթով ազատ է, ձգտում է հեռավորություն պահպանել, անկախ լինել իշխանություններից, ինչը, բնականաբար, բոլորովին դուր չի գալիս իշխանություններին, որովհետև ցանկացած իշխանություն անպայման ձգտում է վերահսկել ամեն ինչ, այդ թվում նաև մտավորականին, որից վտանգ է զգում։ Երբեմն դա հաջողվում է, քանզի գայթակղությունները շատ են՝ իշխող կուսակցության ցուցակով կարող ես պատգամավոր դառնալ, նյութական բարիքներ ստանալ, զանազան պատվավոր կոչումների արժանանալ և այլն։

Գրկիր ինձ, հենց ես եմ Լեռ Կամսարը
Բայց այս դեպքում մտավորականը փաստորեն դառնում է իշխանության մաս ու այլևս այնքան էլ հստակ չէ՝ ինքը մտավորակա՞ն է, թե՞ ոչ։ Եվ կա երկրորդ ճանապարհը՝ մնալ անկախ և ազատ, բայց այս ճանապարհը միշտ չափազանց բարդ է ու փշոտ, երբեմն ողբերգական։ Ահա հենց այս ճանապարհն էր ընտրել մեր մեծ երգիծաբան Լեռ Կամսարը։ 

Նա կյանքից հեռացավ ուղիղ 54 տարի առաջ՝ 1965 թվականի նոյեմբերի 22-ին։ Այսօր նրա հիշատակի օրն է։ Չեմ ուզում շատ խոսել այդ եզակի մարդու մասին։ Եթե դեմ չեք, եկեք լսենք հենց իրեն։

«Չեմ զգացել ուսման ծարավ և դպրոց եմ գնացել բռնի՝ ոչինչ չսովորելու համար։ Չեմ հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի ամուսնանալ։ Կնոջ մասին մի գրող շատ ճիշտ բան է ասել։ Ասում է՝ կինը նման է Պիզայի աշտարակին, ծռվում է դեպի քեզ, բայց հեշտությամբ չի փուլ գալիս վրադ։ Բայց ճիշտ է նաև այն, որ եթե մի անգամ փուլ եկավ վրադ, էլ հավիտյանս դուրս չես գա տակիցը՝ կյանքդ կխորտակվի։

Հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր ծնվի՝ նախարարությունների ու կուսակցությունների բաժանված ինքն իրեն պիտի կոտորի: Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։

Նախկինում բաժանված ենք եղել չորս նախարարության, ներկայումս՝ չորս կուսակցության։ Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի այս կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ո՛չ թուրք, ո՛չ պարսիկ, ո՛չ բոլշևիկ կդիմանային։

Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները: Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է՝ այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին:
Փողոցում մի երիտասարդ հարցրեց ինձ.

-Ինչպե՞ս կարելի է մտնել Սովետական գրողների միության մեջ:

-Մի ժամանակ շատ հեշտ էր,- պատասխանեցի,- ինչպես կլիզման հիվանդի հետույքը մտցնելու համար գործիքի ծայրը օճառին են քսում, այնպես էլ այդ Միության մեջ մտնողը պետք է իր գրչի ծայրը Ստալինին քսեր: Ուզում եմ ասել՝ մի ներբող գրեր Ստալինի մասին: Հիմա Ստալին չկա. նրա տեղը Խրուշչովն է նստած: Չգիտեմ Խրուշչովին քսելով կարելի՞ է մտնել, թե ոչ: Պետք է փորձել...

Ես ինքս մինչև 1935 թիվը երբ գրում էի` Լեռ Կամսար էի, բայց դրանից հետո, երբ դադարեցի գրելուց` դարձա Լուռ Կամսար: Բնական է: Անունը պետք է համապատասխանի կրողի բովանդակությանը, այլապես կասեն` «անունը կա, ամանում չկա»...Որ թերթին մոտենում եմ, խմբագիրները սարսափով իրենց թերթի դուռը փակում են երեսիս և բանալու ծակից իմ հեռանալուն են սպասում: Միայն «Ոզնի» երգիծական հանդեսը իր դռան տակից մի անցք է թողել։ Այստեղ ես հանդես եմ գալիս ծպտված, Արա Մասյան անվան տակ: Ընթերցողներս կարդում և ասում են.

-Այս Արա Մասյանը որքա՜ն նման է Լեռ Կամսարին, կարծես նա լինի:

Եվ ես չեմ կարող դուրս գալ իմ թաքստոցից, փաթաթվել իմ ընթերցողին և ասել.

-Գրկիր ինձ, հենց ես եմ Լեռ Կամսարը…»…
Լրահոս
0