ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Գորիս» քրեակատարողական հիմնարկում երեկ` նոյեմբերի 21–ին, 35-ամյա դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ 35-ամյա դատապարտյալի ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից ու կախվել։
Վայրկյաններ անց աշխատակիցները մտել են խուց ու կտրել սավանը՝ փրկելով նրա կյանքը։ Այժմ պարզվում են այդ քայլին դիմելու դրդապատճառները։