ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. SpaceX ընկերության ղեկավար, միլիոնատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր ֆուտուրիստական Cybertruck զրահապատ էլեկտրապիկապը։
Շնորհանդեսը հեռարձակել է ընկերության պաշտոնական կայքը։ Իլոն Մասկը ներկայացրել է ընկերության մշակած զրահապատ ապակին` խնդրելով օգնականին փորձարկել այն հենց բեմում։ Ապակու վրա մետաղական գնդակներ են նետել։ Երբ այն հաջողությամբ անցել է ստուգումը, Մասկի օգնականը մետաղական գնդակ է նետել պիկապի պատուհանի վրա։ Ապակին ճաքել է։
Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը
«Դու չափազանց ուժեղ հարվածեցիր», – բացականչել է Մասկը` խնդրելով նրան կոտրել նաև երկրորդ պատուհանը։ Այդ զավեշտալի դեպքը զվարճացրել է շոուի հանդիսատեսին, սակայն շատերի համար այդպես էլ հանելուկ է մնացել` Մասկը հումորի համար է փոխել ապակին, թե այն իրականում անորակ է։
Մասկը հայտարարել է, որ պիկապը կարողանում է առավելագույն պաշտպանություն ապահովել ուղևորների համար։ Մեքենան պատրաստված է գերամուր չժանգոտվող մետաղից` զրահապատ ապակիներով։
Չինացիները ներկայացրել են ձայնային նոր օգնականին, որի հետ կարելի է ի սրտե զրուցել