ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում ակտիվ առաջնորդների տասնյակում է։ Այս եզրակացությանն է հանգել «Twiplomacy» միջազգային կայքը` հետազոտելով սոցիալական կայքերում պետությունների ղեկավարների և պետական կառույցների էջերի ակտիվությունը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ Facebook-ի միջոցով ուղիղ եթեր դուրս գալով հենց մեքենայի միջից կամ էլ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակն ամենալավը չէ, բայց հետևորդները սիրել են վարչապետի այս անմիջական կապը, և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,-ասված է «Աշխարհի առաջնորդները Facebook -ում» վերնագրով հոդվածում։
Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել
Facebook-ում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին