00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Արթուր Վանեցյանը ՀՀ իշխանության դեմ տեղեկությունը չի օգտագործում. փորձագետ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор
Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրանտ Միքայելյանի կարծիքով` Վանեցյանը զգուշավոր էր, որովհետև մտավախություն ունի, որ իրեն հակակառավարական գործողությունների մեջ կմեղադրեն։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր զսպվածությամբ ցուցադրում է, որ չի ցանկանում իրեն հայտնի տեղեկությունն օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ։  Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

ՀՀ քաղաքացիները՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ

Փորձագետը կարծում է, որ «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վանեցյանը կաշկանդված էր և ամբողջությամբ չէր բացահայտում բոլոր խաղաքարտերը, քանի որ դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարն էր։

«Դրանից բացի, քիչ ժամանակ է անցել ԱԱԾ ղեկավարի պաշտոնը լքելուց հետո։  Հետևաբար, նա որպես քաղաքական գործիչ դեռ չէր կարող հանդես գալ։ Ամենայն հավանականությամբ, Վանեցյանը կարծում է, որ իրեն հայտնի տեղեկությունը դեռ պահպանում է իր արդիականությունը, և նա չէր ցանկանում օգտագործել այդ հաղթաթուղթը», – ընդգծեց նա։

Միքայելյանի կարծիքով` Վանեցյանը նաև զգուշավոր էր, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն կմեղադրեն հակակառավարական գործողություններում։ Միևնույն ժամանակ, ԱԱԾ նախկին տնօրենն անկաշկանդ էր քաղաքական հարցերի ժամանակ, ինչը հաստատում է նրա քաղաքական հավակնությունները։

Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանն այն մասին, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը սպառնում է երկրի անվտանգությանը, ապա փորձագետը հայտարարությունը քաղաքական է համարում։  Միքայելյանը նշեց, որ ԱԱԾ–ում Վանեցյանը հիմնադրամի գործունեությամբ չի զբաղվել, քանի որ կառույցի աշխատանքն աստիճանաբար սկսել է ոստիկանության կամ հարկային մարմինների աշխատանք հիշեցնել։ Քաղաքական ղեկավարությունն ուղղորդում էր, թե կոնկրետ ինչ փնտրեն, իսկ ԱԱԾ աշխատակիցները փնտրում էին։

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

«Այդ հիմնադրամը բազմաթիվ լծակներ ունի` հետաքրքրության առարկա չդառնալու համար, ավելին` նա իր ներկայացուցիչներն ունի կառավարությունում։ Կարգադրություն չի եղել, որ այդ հիմնադրամով զբաղվեն», – ասաց նա։

Նշենք, որ հարցազրույցի ժամանակ Վանեցյանը նշել էր, որ Սորոսի հիմնադրամը («Բաց հասարակության» ինստիտուտ) սպառնում է երկրի անվտանգությանը։ ԱԱԾ նախկին տնօրենը նաև կարծում է, որ երկրում արտաքինից ֆինանսավորվող քաղաքական ուժեր կան, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում։ Միևնույն ժամանակ, նա չպատասխանեց այն հարցին, թե ո՞ր թևն է աջակցում այդ ուժերին` իշխանամետ, թե հակահեղափոխական։

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան

Այն հարցին, թե արդյոք նա քաղաքականությամբ կզբաղվի (հարցազրույցի պահին դեռ հայտնի չէր, որ Վանեցյանը կլքի ՀՖՖ ղեկավարի պաշտոնը), Վանեցյանն ասաց, որ միշտ ծառայել է պետությանը, որպես ԱԱԾ սպա և այլ կերպ չի կարող ապրել։

Հաղորդավարուհու մի շարք հարցերին Վանեցյանը պարզապես չպատասխանեց, բայց խոստացավ երկրում ստեղծված իրավիճակի մասին իր դիրքորոշումը ներկայացնել առաջիկայում։

Լրահոս
0