ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղային այսօր կտեղափոխեն հոգեբուժարան, հնարավոր է` նա անմեղսունակ ճանաչվի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը թերթին հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:
Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:
Ոստիկանության պետի պաշտոնակատարը նոր մանրամասներ է հաղորդել ոստիկանի սպանության դեպքից
Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:
Ոստիկանի սպանությունը ցնցել է մարդկանց, կամ Հայաստանի ոստիկանությանը պետք է «դուխ» տալ
Իրավապահները պարզել են նաև, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաև, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն: