ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Այսուհետ ոստիկանության վարչական շենքերի մուտքերի ու ելքերի, ինչպես նաև հարցաքննության սենյակներում տեսախցիկներ կտեղադրվեն։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
«Ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև ոստիկանության վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող աշխատասենյակներում տեսախցիկներ և տեսաձայնագրող սարքերը պետք է տեղադրվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում»,–ասաց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Արման Սարգսյանը։
Մայրն անընդհատ շոյում է հեռախոսը, որ Տիգրանի նկարը երևա. ինչ գիտենք սպանված ոստիկանի մասին
Նրա խոսքով` նախագծի ընդունումը միտված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխելուն, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:
Ի դեպ, տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:
Արտառոց դեպք Կոտայքում. զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակցի դեմքին
Օրենքի նախագծում նշված է նաև, որ տեսաձայնագրությունները հարցաքննության արդյունքների քրեադատավարական ամրագրման ձև չեն հանդիսանում և քրեական գործի նյութերին չեն կցվում:
Երևանում ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի