ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերը մահացել է նոյեմբերի 19-ին դանակից ստացած հարվածից։ Նրա վրա հարձակվել են Բեռլինի հիվանդանոցներից մեկում դասախոսություն կարդալու ժամանակ։ Ֆրիցը Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի որդին է։ Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1984-1994 թվականներին։ Այս մասին հայտնում է RBB հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի արևմուտքում գտնվող Շարլոտենբերգ շրջանի հիվանդանոցներից մեկում նոյեմբերի 19-ի երեկոյան։ Դասախոսությանը ներկա գտնվողներից մեկը ուզում էր խանգարել հարձակվողին, սակայն նա ևս վիրավորում է ստացել։ Այժմ նա հիվանդանոցում է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ հանցագործին։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։
Գերմանիայում թուրքերի և քրդերի միջև զանգվածային ծեծկռտուք է եղել. տեսանյութ
Մահացած Ֆրից ֆոն Վայցզեկերը Schlosspark-Klinik հեղինակավոր կլինիկայի գլխավոր բժիշկն էր։ Դեպքի օրը նա դասախոսություն էր կարդում լյարդի խնդիրների վերաբերյալ։ Գերմանիայի նախկին նախագահի որդին 59 տարեկան էր։
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին