00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե սարքը միացած լիներ, հնարավոր կլիներ մահից խուսափել. Նոր Հաճնի ողբերգության հետքերով

© Sputnik / Asatur YesayantsРисунки на стекле погибшего от угарного газа ребенка и счетчик газа в подъезде
Рисунки на стекле погибшего от угарного газа ребенка и счетчик газа в подъезде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջեռուցման սեզոնին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի տաքացնող սարքերն անվտանգ և ճիշտ շահագործվեն։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգությունը, որը հինգ մարդու կյանք խլեց, կրկին արդիականացրել է Հայաստանի բնակարաններում և սեփական տներում գազաբաշխիչ սարքերի անվտանգության հարցը։

Рисунки погибшего от угарного газа ребенка в подъезде его дома - Sputnik Արմենիա
«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Նոյեմբերի 16–ին Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա կինը և նրա չորս անչափահաս թոռները։

Քննությունը դեռ կպարզի ողբերգության իրական պատճառները, սակայն հիմա արդեն կարելի է ասել, որ մարդիկ խեղդվել են գազի սարքի շահագործման կանոնները կոպտորեն խախտելու հետևանքով։

Ինչպես պարզվում է, տանը գազի վառարան չի եղել, և բնակիչները միացրել են գազօջախը, դրա վրա դրել են շուռ տված դատարկ թավա, որպեսզի այն տաքանա և ջերմությունը տարածվի ամբողջ բնակարանով։ Եվս մեկ սխալ կապված է գազի կաթսայի ծխատարի հետ։

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

«Երևում էր, որ ծխատարը սխալ տեղում են բացել, վերևից ծածկված է եղել հրակայուն նյութով և փայտյա ծածկով։ Հասկանալի է, որ նման պայմաններում շմոլ գազը չի կարող դուրս գալ տարածքից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց AEG ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը։ Ընկերությունը զբաղվում է Հայաստանում գազաբաշխիչ համակարգերի և գազի սարքերի տեխնիկական սպասարկմամբ։

Նալբանդյանը հաղորդեց, որ բնակարանում, որտեղ մահացել են տարեց կինը և նրա թոռները, վարդակից անջատել են ազդանշանային սարքը։ Ինչպես հայտնի է, հատուկ հաղորդիչը դադարեցնում է գազամատակարարումը, երբ մեթանի, շմոլ գազի կամ հրդեհի հետևանքով ծխի արտահոսք է լինում։ Եթե սարքը միացած լիներ, ապա հնարավոր կլիներ մահից խուսափել։

Շմոլ գազից մահացած երեխաներից երկուսը «Արարատի» կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

Նման միջադեպերը կանխելու նպատակով ընկերության աշխատակիցները մշտապես ստուգում են բնակարանների ծխատարները, բնակիչներին հորդորում` չանջատել ազդանշանային սարքը։

«Սարքը պետք է մշտապես միացված լինի, անթույլատրելի է այն էլեկտրականությունը խնայելու նպատակով կամ ցանկացած այլ պատճառով անջատելը։ Սարքը չնչին ծավալով էլեկտրականություն է սպառում` տարեկան 300 դրամ», – նշեց մեր զրուցակիցը։

Старое здание аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացած 4 երեխաների հայրը կգա Հայաստան. ԱԳՆ

Նալբանդյանը նշում է, որ ջեռուցման սեզոնի սկսվելու հետ պետք է հատուկ ուշադրություն դարձնել տաքացնող սարքերի անվտանգ և ճիշտ շահագործմանը։ Կտրականապես արգելվում է օգտագործել ինքնաշեն գազի սարքեր։

«Մեր մասնագետները տարին երկու անգամ` ջեռուցման սեզոնի սկզբում և վերջում իրազեկում են բնակիչներին, մանրակրկիտ ստուգում տներում համակարգի աշխատանքը` բացահայտելով և վերացնելով թերությունները։ Տարածքում սարքի յուրաքանչյուր վերանորոգում, փոխարինում պետք է տեղի ունենա միայն մեր աշխատակիցների օգնությամբ», – ասաց Նալբանդյանը։

Ցավոք, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, միշտ գտնվում են «կուլիբիններ» կամ  նրանց դիմում են քաղաքացիները, որոնց համար փող տնտեսելը սեփական անվտանգությունից վեր է։ Երբ ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ապա ոչ ոք ուշադրություն չի դարձնի գազամատակարարման համակարգի և ծխատարի նորմալ աշխատանքին։ Նոր Հաճնի դեպքը դրա վառ օրինակն է։

Լրահոս
0