ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի ու նրա տեղակալներ Կամո Քոչունցի և Վաչագան Ներսիսյանի պաշտոնանկությունները նախապատմություն են ունեցել:
Ինչու է աշխատանքից ազատվել Մովսես Հակոբյանը. ինստիտուտը խնդիրնե՞ր է առաջացրել
Իսկ ազատում-նշանակումների շրջանը, ըստ թերթի, սկսվել է նոյեմբերի 16-ին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կայացած կոլեգիայի նիստից հետո:
««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետև նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխություններին համապատասխանող հաստիքացուցակը: Եվ ահա ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է»,- հիշեցնում է թերթը:
Փոփոխությունների արդյունքում Գլխավոր շտաբի պետը կունենա մեկ տեղակալ: ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը կմնա համակարգում և, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արտակ Դավթյանին: ԳՇ պետի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Մակարյանի, Ստեփան Գալստյանի ու Տիրան Խաչատրյանի ճակատագրերը դեռ պարզ չեն:
Մովսես Հակոբյանն ու նրա 2 տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Իսկ Արտակ Դավթյանը կնշանակվի Զինվորական վերահսկողության ծառայության պետ՝ Մովսես Հակոբյանի պաշտոնում:
Առողջապահության նախարարությունը դեմ է ՊՆ–ի առաջարկած զորակոչային բժշկական հանձնաժողովին
Թերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, և ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել:
Պարբերականը հիշեցնում է, որ Մովսես Հակոբյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է: