https://arm.sputniknews.ru/20191119/Hayastani-andznagrery-texnikakan-xndirner-unen-2020-in-norery-ktpagrven-21143638.html
Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. 2020թ.-ին նորերը կտպագրվեն
Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. 2020թ.-ին նորերը կտպագրվեն
Sputnik Արմենիա
Հայաստանը մտադիր է բարձրացնել դիվանագիտական ու բիոմետրիկ անձնագրերի որակը։ 2020թ–ին նախատեսվում է նոր անձնագրեր տպագրել` առանց տեխնիկական խնդիրների։ 19.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-19T13:21+0400
2019-11-19T13:21+0400
2019-11-19T19:36+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/231/46/2314609_0:174:1601:1079_1920x0_80_0_0_3c8f306392a7b3008f93c9f80e11add2.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/231/46/2314609_0:74:1601:1079_1920x0_80_0_0_b2c4669eac5c5934449011ed9c7207da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , աժ (ազգային ժողով), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան, հասարակություն , աժ (ազգային ժողով), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. 2020թ.-ին նորերը կտպագրվեն
13:21 19.11.2019 (Թարմացված է: 19:36 19.11.2019) Հայաստանը մտադիր է բարձրացնել դիվանագիտական ու բիոմետրիկ անձնագրերի որակը։ 2020թ–ին նախատեսվում է նոր անձնագրեր տպագրել` առանց տեխնիկական խնդիրների։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում Հայաստանի բիոմետրիկ և դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Տեխնիկական խնդիրներ կան։ Մասնավորապես` բիոմետրիկ անձնագրեր ունենք, բայց դրանց ձևակերպումն այս պահին տեխնիկական ինչ–ինչ պատճառներով փոքր-ինչ խնդրահարույց է։ Բայց մինչև տարեվերջ մեր հյուպատոսական ծառայությունը մտադիր է կարգավորել այդ խնդիրը` թե՛ բիոմետրիկ, թե՛ դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու առումով»,– ասաց նա։
Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեսպանատները կշարունակեն հայկական անձնագրեր տրամադրել
Փոխնախարարի նշած տեխնիկական խնդիրների ուսումնասիրությունն արդեն 2020թ–ին կհանգեցնի նոր անձնագրերի տպագրության։
Նշենք, որ ԱԺ պատգամավորները դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ դժգոհություն էին հայտնել` նշելով, որ հաճախ դրանց որակը կամ որակի բացակայությունը խնդիրներ է առաջացնում գործուղումների ժամանակ։
Հայաստանի անձնագրերը վրացականին շատ չեն զիջում. ԱԳ փոխնախարար
Հայաստանում դիվանագիտական անձնագրեր են տրվում ՀՀ դիվանագետներին, պետական պաշտոնյաներին, պատգամավորներին։
2018թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո պարզվել էր, որ դիվանագիտական անձնագրեր են ստացել նաև պաշտոնյաների ու պատգամավորների ընտանիքների անդամները, բարեկամներն ու անգամ սպասարկող անձնակազմի անդամները։