Արսեն Գասպարյանի կարծիքով՝ երկու երկրների հարաբերությունները ընդգրկում են բավականին լայն տիրույթ, դրանց օրակարգը շատ մեծ է և առաջին հերթին ներառում է ռազմական համագործակցությունն ու փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում:
«Ժամանակին Թուըրքիան ցանկանում էր ԱՄՆ-ից գնել զենիթահրթիռային համակարգեր ու կործանիչ ինքնաթիռներ, սակայն բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, և Թուրքիան հետագայում Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային հրթիռային համալիրները: ԱՄՆ-ին մտահոգեց այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը դարձավ ՌԴ-ի հաճախորդը և պատրաստվում է այդ երկրից գնել նաև կործանիչներ: Համոզված եմ, որ այս խնդիրը դարձել է երկու նախագաների խոսակցության հիմնական թեմաներից մեկը»,- նշում է քաղաքագետը:
Արսեն Գասպարյանի դիտարկմամբ՝ կան հարցեր, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվեց 1952թ-ին, և այդ քայլի աշխարհաքաղաքական դրդապատճառները, որոնք առկա էին այն ժամանակ, կան նաև մեր օրերում:
Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար
Արսեն Գասպարյանը խորհուրդ է տալիս չմոռանալ նաև Թուրքիայի տարածքում տեղակայված Ինջիրլիկի ռազմաօդային բազայի մասին, որից օգտվում են ԱՄՆ-ի ու տեղի օդային ուժերը, և որտեղ կա մոտ 50 միջուկային, տակտիկական ռումբ: Դրանք պետք է կիրառվեն միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փոխհամաձայնեցման դեպքում: