ԵՐԵՎԱՆ, 15 Նոյեմբեր — Sputnik. Ճանաչված երգիծաբան և հաղորդավար Միշա Գալուստյանն իր հայտնի Ժորիկ Վարտանովի կերպարում առաջին տեսահոլովակն է նկարահանել երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի և երգիչ Արամ mp3-ի մասնակցությամբ:
«Միշա, մի՛ փորձիր ինձ անցնել». հայր և որդի Գալուստյանները մրցել են ջրացատկում. տեսանյութ
Երգը կոչվում է «Хочу тибя любицца»: Գալուստյանը զվարճացրել է իր հետևորդներին, հատկապես Ժորիկի կովկասյան ակցենտով և ռուսերենի վատ իմացությամբ: Տեսահոլովակում Գալուստյանը մեղադրում է աղջկան սեթևեթելու համար ՝«զաչեմ ռիսնիցամի մախալա», հավելելով, որ ուզում է սիրահարվել, բայց չի ուզում ամուսնանալ:
View this post on Instagram
«Բարև աշխարհ: Հարգարժան երաժշտության սիրահարներ, ես միշտ գիտեի, որ ունեմ հզոր ստեղծագործական «պոտենցիալ»: Եվ այսպիսով, ես ձայնագրեցի նոր հիթ, նկարահանեցի սուպեր տեսահոլովակ: Մենք նայում ենք, պարում, գնահատում»,-տեսանյութին կից գրել է Գալուստյանը:
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Էջի հետևորդները մի շարք զվարճալի մեկնաբանություններ են գրել:
«Ժորիկ, Արթուր Պերաժկովի հացին վայիս մի եղիր», «զարմացրիր մեզ, որտե՞ղ էիր մինչ այսօր», «Միշա, բոմբ է, համոզված եմ` Նոր տարվա միջոցառումներն առանց լեոպարդային հագուստի և այս երգի չեն անցնելու», «Միշա, ակցենտն ինձ սպանեց»,-գրել են նրանք:
Տեսահոլովակն արդեն հասանելի է Youtube-ում: Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են նաև Գարիկ Մարտիրոսյանը և Արամ Mp3-ն։
«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ
Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանն ու Միշան հայտնել էին, որ պատրաստվում են ներկայացնել Միշայի հումորային առաջին տեսահոլովակը, որտեղ դերասանը կլինի «Նաշա Ռաշա» հեռուստանածխագծից հայտնի Ժորիկ Վարտանովի կերպարով։