https://arm.sputniknews.ru/20191115/turqiayi-pnn-datapartel-e-siriayum-hay-hogevorakani-spanutyuny-21108863.html
Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը
Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը
Sputnik Արմենիա
Անկարայում կարծում են, որ հայ եկեղեցականի սպանությունը խոչընդոտում է Սիրիայում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ 15.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-15T16:31+0400
2019-11-15T16:31+0400
2019-11-15T16:35+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2099/44/20994449_0:0:1592:900_1920x0_80_0_0_f68c46c6e331c3d5c69a4a59997b80ca.jpg
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2099/44/20994449_0:0:1432:900_1920x0_80_0_0_d830f0863aaf74a3f4f132b9c0ca9bb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հասարակություն , հայաստան, թուրքիա, սիրիա, սպանություն
աշխարհ, հասարակություն , հայաստան, թուրքիա, սիրիա, սպանություն
Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը
16:31 15.11.2019 (Թարմացված է: 16:35 15.11.2019) Անկարայում կարծում են, որ հայ եկեղեցականի սպանությունը խոչընդոտում է Սիրիայում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանությունը։ Այս մասին գրված է գերատեսչության Twitter–ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Վշտով տեղեկացանք ահաբեկչական հարձակման հետևանքով հայ կաթոլիկ եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանության մասին։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ ստոր ահաբեկչական հարձակումը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն խոչընդոտելն է»,–գրված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ
Հիշեցնենք` Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին սպանել էին նոյեմբերի 11-ի առավոտյան։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում,- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը:
Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու