ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ–ն հորդորում է վերացնել համատարած վախի և հալածանքի մթնոլորտը Հայաստանում։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարությունում։
«ՀՅԴ Բյուրոն, վերլուծելով ՀՀ քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները, իր խոր մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։ ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է»,– նշված է տեքստում։
Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը
ՀՅԴ–ն կոչ է անում ՀՀ իշխանություններին հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ։
«ՀՅԴ երիտմիությունը հավատում է` Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա». Քրիստինե Վարդանյան