ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզի Տաշիր քաղաքում գողության դեպք է գրանցվել։ Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնեցին, որ անհայտ անձինք նոյեմբերի 14-ին մտել են քաղաքի տներից մեկն ու երեք միավոր զենք տարել։
«Մենք զենք գողանալու մասին հաղորդում ենք ստացել։ Կատարվում է քննություն»,– նշեցին մամուլի ծառայությունից։
Shamshyan.com–ը հայտնում է, որ տունը, որտեղ գողություն է կատարվել, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանին` հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբորը։
Ըստ կայքի` անհայտ անձը կամ անձինք հափշտակել են տարբեր իրեր, այդ թվում՝ «Չերչիլ» տեսակի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։
Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes–ով հայտնվել է Դեբեդ գետում