https://arm.sputniknews.ru/20191115/Varordi-achqy-kpel-e-avtomeqenan-koxashrjvel-21112601.html
Վարորդի «աչքը կպել է», ավտոմեքենան` կողաշրջվել
Վարորդի «աչքը կպել է», ավտոմեքենան` կողաշրջվել
Sputnik Արմենիա
Ըստ աղբյուրի` վարորդը նշել է, որ չի զգացել`ինչպես է մեքենան վարելու ժամանակ «աչքը կպել» ու երբ արթնացել է, գլխավերում իրեն օգնության հասած ոստիկաններին է... 15.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-15T21:41+0400
2019-11-15T21:41+0400
2019-11-15T23:30+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1796/97/17969708_0:0:1592:900_1920x0_80_0_0_1837998d653ab85e8362613228df3bd5.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1796/97/17969708_0:0:1432:900_1920x0_80_0_0_d1e944f2fa5decdc4230df0c85661fe3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, վթար, ավտովթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, պատահարներ, վթար, ավտովթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
Վարորդի «աչքը կպել է», ավտոմեքենան` կողաշրջվել
21:41 15.11.2019 (Թարմացված է: 23:30 15.11.2019) Ըստ աղբյուրի` վարորդը նշել է, որ չի զգացել`ինչպես է մեքենան վարելու ժամանակ «աչքը կպել» ու երբ արթնացել է, գլխավերում իրեն օգնության հասած ոստիկաններին է տեսել:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - SPutnik. Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Միսակ Գասպարյանը իր վարած BMW մակնիշի 34 QF 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Դեպքի վայր ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes–ով հայտնվել է Դեբեդ գետում
Ըստ աղբյուրի` վարորդը նշել է, որ չի զգացել`«ինչպես է մեքենան վարելիս աչքը կպել» ու երբ արթնացել է, գլխավերում տեսել է իրեն օգնության հասած ոստիկաններին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: