Հայտնի են Comedy Wildlife Photography Awards ամենամյա մրցույթի հաղթողները։ Մրցույթի շրջանակում ընտրվում են կենդանիների ամենազվարճալի լուսանկարները։ 2019 թվականի ամենածիծաղելի լուսանկարի հեղինակը դարձավ Սառա Սինկերը։
Գեղեցկուհին յուրօրինակ լուսանկար էր ուզում, բայց հայտնվեց տհաճ իրավիճակում. տեսանյութ
Բոտսվանայում նկարած «Բռնիր կյանքի...» լուսանկարը ճանաչվել է լավագույնն այդ հեղինակավոր մրցույթում։
«Անչափ ուրախ եմ ստանալ Comedy Wildlife Photography Awards 2019 մրցույթի բացարձակ հաղթողի կոչումը։ Սիրտս ջերմացնում է այն միտքը, որ այս լուսանկարն ուրախություն է սփռելու ամբողջ աշխարհում», – ասել է Սինկերը։
Հեքիաթային էլֆ կատուներ․ նոր ու գերթանկ ցեղատեսակն ապշեցնում է․ լուսանկարներ
Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 4000 աշխատանք 68 երկրից։
Comedy Wildlife Photography Awards 2019 մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթողների ամենազվարճալի լուսանկարները դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։