Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` վարչապետի՝ Փարիզում արած հայտարարությունն իր մեջ ենթադրում է նոր փաստաթուղթ, որը պետք է տարբերվի այն փաստաթղթերից, որ եղել են մինչև այսօր, սակայն նման բան չկա։ Sputnik Արմենիային ասել է Երվանդ Բոզոյանը։
«Կամ դրանք պարզապես խոսքեր են, կամ նախապատրաստվում է փաստաթուղթ, որի մասին մենք տեղյակ չենք»,–նշել է քաղաքագետը։
Ըստ Բոզոյանի՝ Հայաստանի և Արցախի պատկերացումները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նույնն են եղել վերջին 20 տարիների ընթացքում․ շեղվել է մեկ անգամ՝ 1997-ին` առաջին նախագահի հայտնի ելույթն էր, ինչից հետո եղավ իշխանափոխություն։ Դրանից հետո արդեն բոլոր գործընթացները ցույց են տվել, որ առնվազն հրապարակավ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարաձայնություններ չկան։
«Արցախի հարցը դժվար լուծելի է, և ստրատեգիական առումով մոտակա տարիներին լուծվող հարց չէ․ ժողովուրդների տեսակետները շատ են տարբեր»,-ասել է Բոզոյանը։
Քաղաքագետը նշում է, որ ստրատեգիական առումով կան շատ գործոններ, որոնցից կախված է Արցախի խնդրի կարգավորումը․այն իր մեջ պարունակում է նաև աշխարհաքաղաքական գործոն։
«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Հիշեցնենք, որ Փարիզում, խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին, Փաշինյանը շեշտել է, որ Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Բացի այդ, Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով, և այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջ նույնական լինեն։