ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. TCC Ասիա զվարճանքի հարթակը հրապարակել է Ասիայի ամենահմայիչ աղջկա անունը. նա Թաիլանդա Լիսան է (իրական անունը` Լալիսա Մանոբան): Այս մասին հայտնում է Eoline-ը:
Սքանչելի հնդկուհին հաղթել է Miss CosmoWorld-2019 գեղեցկության մրցույթում․ լուսանկար
2019 թվականի վարկանիշային ցանկում ընդգրկվել են Ասիայի ամենագեղեցիկ աղջիկներից 100-ը, այդ թվում ՝ հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ և այլք: 22-ամյա թաիլանդցի գեղեցկուհին հարավկորեական «Blackpink» խմբի մենակատարն է:
Երկրորդ տեղը գրավել է ճապոնացի երգչուհի Սակուրա Միյավակին: «Blackpink»-ի մեկ այլ մենակատար, կորեաբնակ Ջեննի Քիմը հայտնվել է երրորդ հորիզոնականում:
Посмотреть эту публикацию в Instagram
Ասիայի գեղեցկուհիների հնգյակում տեղ են գտել նաև չինացի դերասանուհի Կիտայա Անժելաբաբին (Անժելա Յանգ Յինգ) և չինական նորաձևության մոդել Սուի Հեն:
«Ահավոր է»․ լրագրողն արթնացրել է գեղեցկության մրցույթի մասնակիցներին. տեսանյութ
Վարկանիշային ցուցակում ընդգրկվել են հատկապես կորեական փոփ երաժշտության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` Այփին (Բե Ջու հեն)` Red Velvet խմբից, Յունան ՝ Girls Generation խմբից և երգչուհի Taeyeon-ը:
Մետրոսեքսուալներ և հիստերիկներ. ո՞ւմ չեն սիրում Հայաստանի գեղեցկության սրահներում