Բյուջեի աննախադեպ լինելու մասին հայտարարություն հնարավոր է անել այն դեպքում, եթե չես տիրապետում բյուջեի ձևավորման աղբյուրներին, որովհետև երբ պետությունը, կառավարությունը պետական բյուջեից հատկացնում է մեծ գումար, չի կարելի ասել, թե քաղաքի բյուջեն մեծացել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի`Երևանի բյուջեի մասին Facebook–ում արված գրառմանը։
«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է
«Եթե քաղաքը նախորդ տարի ամբողջությամբ իր ծախսերը չի կատարում և այդ գումարը գալիս է հաջորդ տարվա վրա ու դա ներառվում է բյուջեի մեջ, ինչի հաշվին Երևանի բյուջեն մեծանում է, սա ևս դրական գործընթաց չէ: Եթե ընդհանրական նայենք բյուջեին, ապա կտեսնենք, որ այն առաջին հերթին մեծ է պետության կողմից հատկացված մեծ գումարի հաշվին, ինչը քաղաքապետարանի գործունեության հետ կապ չունի: Երկրորդ՝ բյուջեն մեծացել է այն պատճառով, որ նախորդ տարվա մնացորդային ֆոնդը եկել է այս տարվա վրա, ինչը բասական երևույթ է և նշանակում է, որ 2019 թվականի ծախսերը թերակատարվել են»,- նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամը:
Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը
Անդրադառնալով շատերին հուզող վերելակների խնդրին, Դավիթ Խաժակյանը նշեց, որ վերելակների մասով նախատեսված է զուտ պահպանման ֆոնդ, որը փոքր ինչ ավելին է, քան 2019 թվականի բյուջեն, բայց հնգամյա զարգացման ծրագրում, որը նույնպես քննարկման ենթակա նախագիծ է, նոր վերելակի ձեռքբերում նախատեսված չէ, ինչը տարակուսելի է: