ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» է շրջվել։ Կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ահազանգն ԱԻՆ–ում ստացվել է նոյեմբերի 12-ին, ժամը 21:33-ին:
Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Արմավիր - Արտենի ճանապարհին ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ-ին. կա զոհ և 10 վիրավոր
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր Դավիթ Հ.-ին (ծնված 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Դավիթ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գարուն Ի.-ի առողջական վիճակը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: