ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ 76–ամյա դերասանուհի Վալենտինա Զավորոտնյուկը արդեն ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման մոտ 10 տուգանք չի վճարել։ Նման խախտման համար (խուսափում վարչական պատիժը կրելուց) օրենքը նախատեսում է մինչև 15 օր կալանավորում։
Թերթը գրում է, որ բոլոր տուգանքները եկել են այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Դերասանուհին խախտել է կայանման կանոնները, գերազանցել է արագությունը, նույնիսկ հասարակական տրանսպորտի գիծ է մտել։ Վալենտինա Զավոորտնյուկը երթևեկել է «Պորշե Պանամերայով», որը հինգ տարի առաջ նրան դուստրն է նվիրել։
Ծանր հիվանդության դեմ պայքարով հայտնի դերասանուհու մայրը 332 անգամ տուգանվել է։ Պարբերականի տվյալների համաձայն` Վալենտինա Զավորոտնյուկի մեքենայից օգտվում է նաև նրա դստեր ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշովը։
ԶԼՄ–ները հայտնում էինն, որ Անաստասիան մորը նվիրել է նաև «Տոյոտա C-HR» քրոսովերը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։
ԶԼՄ–ների տվյալներով` 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ` իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։
«Ոչ, դա սուտ է»․ Զավորոտնյուկի ընտանիքը պատերազմում է Mash-ի հետ
Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։