00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոներկրողները սպառնում են փակել Նորագավիթի մաքսատան ճանապարհը

© Sputnik / Aram NersesyanПоток автомобилей на Араратской таможне
Поток автомобилей на Араратской таможне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավտոներկրողները ՀՀ վարչապետից պահանջում են բարելավել իրենց պայմանները` նրան հիշեցնելով 1.5 տարի առաջ իրենց աջակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ավտոներկրողները դժգոհ են մաքսազերծման գործընթացը Գյումրու նորաբաց մաքսատուն տեղափոխելու` կառավարության նախաձեռնությունից։ Դժգոհ գործարարները հավաքվել են Նորագավիթի մաքսատան մոտ ու սպառնում են փակել ավտոմաքսատան ճանապարհը։

Президент Армении Армен Саркисян встретился с министром иностранных дел России Сергеем Лавровым (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգսյանը հյուրընկալել է Լավրովին և ջերմ ողջույններ փոխանցել Պուտինին

«Այս մեքենաների մեծ մասը ջարդուխուրդ եղած մեքենաներ են։ Սրանք պետք է էվակուատորով հասցնենք Գյումրի, օրերով էլ հերթ կանգնենք, որ մաքսազերծում անենք, նորից Գյումրուց էվակուատորով հասցնենք Երևան»,–լրագրողներին ասաց հավաքվածներից մեկը։

Ներկրողները պահանջում են հնարավորություն տալ, որ երևանցի ներկրողներին իրենց ձևակերպումները Երևանում անեն։

Նրանց խոսքով` Գյումրիի մաքսատանն օրական 320-330 մեքենա է լինում հերթ կանգնած։ Իրենք ստիպված են լինում օրեր շարունակ բացակայել տնից` ավտոմեքենան մաքսազերծելու համար։

«Եթե նոր մասնաշենքերը պատրաստ լինեն, հերթափոխով աշխատեն, այսքան հերթի չի լինի։ Բայց պայմաններ չստեղծած` որոշում են ընդունում։ Որոշումն ընդունել են, որ այդ ժամանակահատվածում պետք է պատրաստ լիներ շենքը, ճանապարհները սարքած լինեին։ Բայց ոչ մի բանը պատրաստ չէ, որոշման օրը եկել է ու մեզ ուղարկում են Գյումրի»,–ասաց ներկրողներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետին հիշեցնում են, որ օրենքի ուժը ՀՀ քաղաքացին է ու խնդրում են գոնե մինչև հունվար հետաձգել Գյումրու մաքսատանը ավտոմաքսազերծման գործընթացն իրականացնելու պարտադիր պահանջը։

Член высшего судебного совета Айк Ованнисян - Sputnik Արմենիա
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Հովհաննիսյանի դիմումը. նա կշարունակի պաշտոնավարել

Մեկ այլ ներկրողի խոսքով էլ` Գյումրու մաքսատունը յուրօրինակ եկամտի հնարավորություն է դարձել «խորամանկ» գյումրեցիների համար, ովքեր ավտոներկրողների երկար հերթերում տեղ են պահում, ապա իրենց տեղը պատկառելի գումարով վաճառում։

Ակցիայի մասնակիցների խոսքով` առաջացած կուտակումների հետևանքով Գյումրու հյուրանոցներում անգամ գիշերակացի տեղ չի լինում։ Իրենք ստիպված են լինում ավտոմեքենաների մեջ գիշերել։

«Խնդրում ենք մեր վարչապետին` մեզ մեր քաղաքում հնարավորություն տալ մեր ավտոմեքենաները մաքսազերծենք, մեր տանն էլ մեր անկողնում քնենք, ոչ թե գնանք Գյումրի, հյուրանոցներում տեղ չգտնենք, ստիպված ամբողջ գիշերը մեքենայի մեջ մնանք»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ավտոներկորղներն իրենց հիմնական պահանջն ուղղում են վարչապետին` հիշեցնելով, որ 1.5 տարի առաջ իրենք կանգնել են Փաշինյանի կողքին, տնից, ընտանիքից կտրված քայլել են, հեղափոխություն արել, որ այսօր կարողանան իրենց ընտանիքների կողքին լինել, մնալ Հայաստանում ու ընտանիք պահելու համար գումար վաստակել։

Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Արդեն սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականցվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։

Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը

Հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն Անանյանը խոստովանեց, որ մաքսատան շինարարությունը կավարտվի միայն նոյեմբերի սկզբին, և որ շինարարական աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով։

Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից  հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կդադարի գործել։

Մինչ այդ Երևանի մաքսատունն իրականացնում է  մաքսային ձևակերպումների ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։

Լրահոս
0