ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ–ի պաշտոնական կայքը։
«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ։ Դրանց ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները։ Բացի այդ, նախատեսվում է ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը: