https://arm.sputniknews.ru/20191111/Surch-chanaparhic-araj-Lavrovy-Yerevanum-verjin-ropenern-e-anckacrel-srcharanum-lusankar-21066173.html
Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար
Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը միասին սրճել են Երևանի սրճարաններից մեկում։ Sputnik Արմենիայի ֆոտոօբյեկտիվը... 11.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-11T20:25+0400
2019-11-11T20:25+0400
2019-11-11T20:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/46/21064641_0:0:1600:904_1920x0_80_0_0_ee231f1e364d83dd52c35e916f728333.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/46/21064641_0:0:1600:1006_1920x0_80_0_0_7807e29216bf93db40398cc69b5001c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, սերգեյ լավրով, զոհրաբ մնացականյան, մարիա զախարովա
հայաստան, հասարակություն , հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, սերգեյ լավրով, զոհրաբ մնացականյան, մարիա զախարովա
Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար
20:25 11.11.2019 (Թարմացված է: 20:29 11.11.2019) Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը միասին սրճել են Երևանի սրճարաններից մեկում։ Sputnik Արմենիայի ֆոտոօբյեկտիվը որսացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հետաքրքիր դրվագները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը հասցրել է հանդիպել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, Երևանում բացել «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակին, հանդիպել Հայաստանի ապագա դիվանագետների հետ, մամուլի ասուլիս տալ հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ։
Սեղմ ժամանակացույցի պատճառով դիվանագետն ընդամենը 30 րոպե է հատկացրել հանգստին և մեկ բաժակ սուրճ խմել Մնացականյանի հետ։
Երկու երկրների ԱԳՆ պատվիրակությունները նախարարների գլխավորությամբ այցելել էին Կասկադի սրճարաններից մեկը, սուրճ խմել։ Լավրովը և Մնացականյանը սրճարան են այցելել մեկ ավտոմեքենայով, որը զարդարում էին հայկական և ռուսական դրոշները։
Sputnik Արմենիայի ֆոտոօբյեկտիվն արձանագրել է սրճարանից նախարարների դուրս գալու կադրերը։ Դիվանագետները գոհ են։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ժպտում է։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Երեկ երեկոյան նա Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը։
Նոյեմբերի 11–ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։