Մոտ կես րոպե տևող տեսագրությունում երևում է`ինչպես է փոքրիկն ուսումնասիրում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։ Հայրը խնդրում է «խաղալիքն» իրեն տալ, փոքրիկն էլ համաձայնում է ու միանգամից սկսում է ճչալ։ Հայրն իսկույն վերադարձնում է, բայց որոշ ժամանակ անց նորից է խնդրում։ Երեխան այս անգամ էլ չի մերժում, սակայն չի դավաճանում նաև իր «ավարը» լացով վերադարձնելու սկզբունքին։
Հայտնի չէ` որքան է տևում հոր ու փոքրիկի «մենամարտը», բայց մի բան ակնհայտ է` տեսանյութը դիտելու ընթացքում անհնար է չծիծաղել։
«Իսկ շարժվել և քորել կարելի՞ է». ինչպես է փոքրիկ աղջնակը գեղեցկանում. զվարճալի տեսանյութ