https://arm.sputniknews.ru/20191108/lavrovy-pashtonakan-aycov-kzamani-hayastan-haytni-en-amsativy-ev-orakargy-21029278.html
Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. հայտնի են ամսաթիվը և օրակարգը
Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. հայտնի են ամսաթիվը և օրակարգը
Sputnik Արմենիա
Ռուս նախարարն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետի, նախագահի, ԱԳՆ ղեկավարի հետ, ինչպես նաև ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար... 08.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-08T15:22+0400
2019-11-08T15:22+0400
2019-11-08T15:23+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2084/05/20840581_0:211:3206:2023_1920x0_80_0_0_b666430b537f73e2c7781ff87f4c1b75.jpg
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2084/05/20840581_0:32:3206:2048_1920x0_80_0_0_8b5e6c9b3080ad28867cc0404e96cd29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշխարհ, հասարակություն , սերգեյ լավրով, մարիա զախարովա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ծիծեռնակաբերդ, նիկոլ փաշինյան, արմեն սարգսյան, զոհրաբ մնացականյան
հայաստան, ռուսաստան, աշխարհ, հասարակություն , սերգեյ լավրով, մարիա զախարովա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ծիծեռնակաբերդ, նիկոլ փաշինյան, արմեն սարգսյան, զոհրաբ մնացականյան
Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. հայտնի են ամսաթիվը և օրակարգը
15:22 08.11.2019 (Թարմացված է: 15:23 08.11.2019) Ռուս նախարարն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետի, նախագահի, ԱԳՆ ղեկավարի հետ, ինչպես նաև ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այդ մասին այսօրվա` նոյեմբերի 8–ի ճեպազրույցում հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 10-11–ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Երևան»,–ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Նա հավելել է նաև, որ ռուս նախարարը ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։
Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին
Զախարովայի խոսքով` հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։