ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի պապի հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հանդիպումը»,- նշված է թերթի այսօրվա համարում:
Օրաթերթը վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձել է պարզել լուրի իսկությունը: Կարապետյանը չի հերքել հանդիպման մասին տեղեկությունը։
«Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»,- նշել է Կարապետյանը:
Հայերը միշտ հավատարիմ են եղել Քրիստոսին. Հռոմի պապը շնորհավորել է մխիթարյանականներին
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: