00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար

© Sputnik / Lilit HarutyunyanПарк на улице Исаакяна, Гюмри
Парк на улице Исаакяна, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան պատերազմի սկզբում Գյումրիում ձևավորվել է «Ուրարտու» կամավորական ջոկատը։ Սամվել Խաչատրյանը, որը սկզբից մտել է ջոկատ` որպես մարտական պատրաստվածության հրահանգիչ, դրսևորել է իրեն որպես խիզախ ռազմիկ։ Նա հերոսաբար զոհվել է Հադրութի շրջանում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Գյումրու Իսահակյան փողոցի երկայնքով ձգվում է բավական բարձիթողի մի զբոսայգի։ Ճիշտ է, որոշ տեղերում կան նստարաններ և նույնիսկ տաղավարներ, բայց դա քիչ է ազդում այգու արտաքին տեսքի վրա։ Այնտեղ գրեթե չկա լուսավորություն։ Բայց այգու մի անկյունը խիստ տարբերվում է. իսկույն երևում է, որ ինչ-որ մեկը սիրով հոգ է տանում այդ հատվածի մասին։

Ցայտաղբյուր, կողքին` մեծ սափոր, բարձր եղևնիներ, որոնց հովանու տակ սիրում են հանգստանալ Իսահակյան փողոցի բնակիչները, և ամենուրեք ծաղիկներ, ծաղիկներ... Երեկոյան վառվում են գեղեցիկ լապտերներ` լուսավորելով այգու այդ հատվածը։

© Sputnik / Lilit HarutyunyanԱյգու այն հատվածը, որը խնամում է Գեղեցիկ մայրիկը
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար - Sputnik Արմենիա
Այգու այն հատվածը, որը խնամում է Գեղեցիկ մայրիկը

Գրեթե միշտ այստեղ կարելի է տեսնել ցածրահասակ, ճարպիկ մի տատիկի, որն անխոնջ աշխատում է ծաղկաթմբերի մոտ։ Նրան 70 տարեկանից մեծ չես տա։ Հմտորեն կառավարում է երկար ռետինե խողովակը` ջրելով ծաղիկները և ծառերը, հետևում տարածքի մաքրությանը։

Սա Հայաստան է, և վե՛րջ. ինչո՞ւ 28 տարի անց Ադրբեջանը կրկին ջղաձգվեց

Մի անգամ մենք անկեղծ զրույցի բռնվեցինք. «Երբեմն բարդ է ամեն ինչ ինքնուրույն անելը, տարիքս արդեն այն չէ (պարզվեց, որ Գեղեցիկ տատիկը(այդպես է նրա անունը) 85 տարեկան է` խմբ. )։ Բայց հանուն իմ Սամվելի կփորձեմ ամեն ինչ տեղը տեղին անել»։

© Sputnik / Lilit HarutyunyanՍամվել Խաչատրյանի հուշաքար Գյուրիում
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար - Sputnik Արմենիա
Սամվել Խաչատրյանի հուշաքար Գյուրիում

Հիմա այստեղ երկու հուշարձան կա։ Դրանցից մեկի վրա` պատրաստված գրանիտից, պատկերված է երիտասարդ գեղեցիկ տղայի դիմանկար, մյուսի վրա, որը կարմիր տուֆից է` խաչ է, թուր և հավերժության նշան։ Հուշարձանները տեղադրվել են արցախյան պատերազմի հերոս Սամվել Խաչատրյանի պատվին, որին ծառայակիցներն անվանել են «Միայնակ գայլ»։

Կրակի նման

Ընդամենը 29 տարեկանում կյանքից հեռացած Սամվելը վառ հիշատակ է թողել։ Նրա մասին գրել են մի քանի գրքերում, Սամվելի մասին հոդվածներ և տեսաֆիլմեր կան։

Սամվել Խաչատրյանը ծառայել է «Ուրարտու» կամավորական ջոկատում, որը ձևավորվել է Գյումրիում 1989թ–ին։ «Ուրարտուի» կազմում մասնակցել է Գորիսի, այնուհետև Կոռնիձորի, Նոյեմբերյանի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

© Sputnik / Lilit HarutyunyanՍամվել Խաչատրյան
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար - Sputnik Արմենիա
Սամվել Խաչատրյան

Ավելի ուշ Սամվելը մտել է Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարած ջոկատ և մասնակցել սահմանին ծավալված մարտերին։ Հերոսաբար զոհվել է 1991թ–ի նոյեմբերի 7–ին Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղի ազատագրման ժամանակ։

Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը

«Նրանց ջոկատն արդեն կատարել էր առաջադրանքը և պետք է վերադառնար։ Բայց Սամվելը մնացել է։ Ես գիտեի, որ նա մինչև վերջ կգնա։ Մայրս նրան երեխա ժամանակ պատմել էր իր ընտանիքի ողբերգական պատմությունը, որի գրեթե բոլոր անդամներին թուրքերը սպանել էին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նա այդ հիշողությունը կրել է իր մեջ», – ասում է Գեղեցիկ տատիկը։

Նա ինձ տուն հրավիրեց և ցույց տվեց որդու անկյունը. լուսանկարներ, եկեղեցու մակետ, պարգևներ... ծաղկամանը միշտ լի է թարմ ծաղիկներով։ Սամվելի բազմաթիվ պարգևներն ու մեդալներն անգամ չեն կարող սփոփել մոր սիրտը։

© Sputnik / Lilit HarutyunyanՍամվել Խաչատրյանի մայրը` տիկին Գեղեցիկը
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար - Sputnik Արմենիա
Սամվել Խաչատրյանի մայրը` տիկին Գեղեցիկը

«Սամվելը կրակի պես էր։ Նա ուժեղ էր անգամ առանց զենքի», – հարցազրույցներից մեկում ասել է Կոմանդոսը։

Մարտական ընկերները խոստովանել են, որ «Միայնակ գայլը» նրանց շատ է ոգեշնչել, միևնույն ժամանակ ասել է. «Վախը չպետք է հաղթի ձեզ, բայց դուք պետք է վախենաք։ Եթե չվախենաք, չկարողանաք պաշտպանել ինքներդ ձեզ, կդառնանք կենդանի թիրախ»։

«Նա միշտ առաջինն էր։ Մեզանից ոչ մեկին ոչ մի տեղ չէր թողնում, մինչև ինքն անձամբ չուսումնասիրեր տեղանքը», – հարցազրույցներից մեկում հիշել է Սամվել Խաչատրյանի մարտական ընկերը։

© Sputnik / Lilit HarutyunyanСтена с фотографиями и медалями Самвела Хачатряна в доме матушки Гехецик
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար - Sputnik Արմենիա
Стена с фотографиями и медалями Самвела Хачатряна в доме матушки Гехецик

Սամվելից բացի Գեղեցիկ տատիկը ևս հինգ երեխա ունի` երկու որդու և երեք դուստր։ Ասում է`ամեն աղջկաս համար եղբայր եմ բերել։

«Վերջերս մեր տանն ուրախ առիթ էր։ Որոշեցինք լուսանկարվել։ Երկու աղջիկներս գրկեցին եղբայրներին, իսկ երրորդը գրկեց Սամվելի նկարը», – արցունքները դժվարությամբ զսպելով պատմում է կինը։

© Sputnik / Lilit HarutyunyanMедали и награды Самвела Хачатряна в доме матушки Гехецик
«Միայնակ գայլը» կրակի պես էր. ինչ է անում ազատամարտիկի ծեր մայրը որդու հիշատակի համար - Sputnik Արմենիա
Mедали и награды Самвела Хачатряна в доме матушки Гехецик

Ի հիշատակ որդու` նա շարունակում է անդադար խնամել այգու փոքր, բայց շատ գեղեցիկ հատվածը։ Այն դարձել է Իսահակյան փողոցի բնակիչների սիրելի վայրը...

Լրահոս
0