ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` այս պահին մեծ թվով ոստիկաններ ու քննչական կոմիտեի ծառայողներ գտնվում են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում։ Այնտեղ գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության գրասենյակում միջադեպ է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ կրակոցներն արձակել են որսորդական հրացանից։
Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ գրասենյակ են մտել ու կրակոցներ արձակել ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրները, քանի որ նրանց ու գրասենյակի աշխատակիցների միջև ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություն է եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Իրավապահները պարզում են զինված միջադեպի պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև գրասենյակ մտած ու կրակոցներ արձակած անձի ինքնությունը։