ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հնարավոր է` Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում ինքնաթիռ առևանգելու փորձ է եղել։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով De Telegraaf թերթին։
Momenteel situatie #Schiphol pic.twitter.com/433Akc0Nfb
— nieuwsgek (@nieuwsgek) 6 ноября 2019 г.
Աղբյուրի համաձայն` վթարային ծառայությունները դեպքի վայր են մեկնել ինքնաթիռում կասկածելի միջադեպի մասին ահազանգ ստանալուց հետո։
Life.ru–ն էլ իր հերթին, հղում անելով Նիդեռլանդների ռազմական ոստիկանությանը, հայտնում է, որ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Ավելի քան 19 ժամ օդում․ Qantas-ի ինքնաթիռը ռեկորդային չվերթ է իրականացրել
Նշվում է, որ օդանավակայանի որոշ գոտիներից մարդկանց տարհանել են։