00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն

© Photo : press office of the SCRГенеральный директор ЮКЖД Сергей Валько
Генеральный директор ЮКЖД Сергей Валько - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ուղևորահոսքերի ավելացման պատճառների, վնասների փոխհատուցման և շարժակազմի նորացման մասին։

Որոշ հանգամանքներ խանգարել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին ևս երկու նոր էլեկտրագնացք ձեռք բերել, սակայն գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` շուտով այդ հանգամանքները կվերացվեն, և գնացքները կգան Հայաստան: Այս և այլ հարցերի մասին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում։

– Վերջին մեկ տարվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» մշտապես հայտնում է ուղևորահոսքի աճի մասին: Դա վկայում է, որ քաղաքացիները սկսել են ավելի ակտիվ օգտվել երկաթուղային տրանսպորտից: Ինչպե՞ս եք մրցակցում ավտոտրանսպորտի հետ:

Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
Երևանից Գյումրի գնացքը հասնում է վնասով. կառավարությունը ՀԿԵ–ին 351 մլն դրամ կտրամադրի

– «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության հիմնական ուղղությունը շարունակում է մնալ բեռնափոխադրումը: Ուղևորափոխադրումները պետության կողմից փոխադրողին տրվող սոցիալական պատվեր են: Կոնցեսիոն պայմանագրի պահանջների համաձայն` «Հարավկովկասյան երկաթուղու» միջազգային և ներհանրապետական  ուղևորափոխադրումների ծավալը ամեն տարի համաձայնեցվում և հաստատվում է կառավարության լիազոր մարմնի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Վնասների փոխհատուցումը նույնպես կարգավորվում է կոնցեսիոն պայմանագրով:

Վերջին տարիներին մենք նկատում ենք ուղևորահոսքի ոչ թե կտրուկ, այլ կայուն աճ: Այս տարվա 10 ամիսների ընթացքում ուղևորների թվի աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 11,5%: Ընդհանուր առմամբ հունվար-հոկտեմբերին փոխադրվել է ավելի քան 370 հազար ուղևոր: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 12,7%, իսկ տեղականները՝ 11,3%: 30 տոկոսով. ավելացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ զբոսաշրջիկների թիվը:

Հայաստանում ավտոճանապարհների զարգացած ցանցը, վառելիքի՝ գազի և անձնական տրանսպորտի մատչելիությունն ավտոտրանսպորտային փոխադրումների համար լավագույն մրցակցային պայմաններ են ձևավորում: Բացի այդ, երկաթուղին Հայաստանի 11 մարզերից գործում է միայն 7-ում:

Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան

Այնուամենայնիվ երկաթուղային ուղևորափոխադրումներն աճում են: Այսպես, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն`այս տարվա հունվար-օգոստոսին ավտոտրանսպորտային փոխադրումները տարվա կտրվածքով աճել են 3,8%, իսկ երկաթուղայինները՝ 11%: Դրան էապես նպաստել է նաև մեր կողմից մշտապես կատարվող հաճախորդների նախապատվությունների դիտարկումը, ներհանրապետական և միջազգային գնացքների չվացուցակների հարմարավետությունը:

– Հայտնի է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է ուղևորափոխադրումների պատճառով կրած վնասները: Որքա՞ն է փոխհատուցումների ծավալը և կարգը:

– Երկաթուղային ուղևորափոխադրումները, ինչպես արդեն ասացի, պետության կողմից տրանսպորտային ընկերությանը տրվող սոցպատվերն է: Հայաստանում նույնպես գործում է նման մեխանիզմ: Անհրաժեշտ է նշել, որ բոլոր երկրներում մերձքաղաքային և միջազգային ուղևորափոխադրումներից առաջացած վնասների փոխհատուցումը տրվում է պետական բյուջեի միջոցներից: Առկա տվյալների համաձայն`2016 թվականին կառավարության կողմից երկաթուղիներին տրվող ֆինանսավորումը Գերմանիայում կազմել է 15,9 մլրդ դոլար, Ավստրիայում՝ 3,2 մլրդ, Ֆրանսիայում՝ 3 մլրդ դոլար, Չինաստանում՝ 1,5 մլրդ, Ռուսաստանում՝ 800 մլն դոլար, Իրանում՝ 700 մլն, Լեհաստանում՝ 200 մլն դոլար: Ամեն երկիր ընտրում է փոխհատուցման ինդիվիդուալ կարգ, իսկ փոխհատուցման ծավալը կազմում է վնասների 60%-ից մինչև 100%:

Премьер-министр Никол Пашинян рассматривает новый электропоезд ЮКЖД (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

Հայաստանում փոխհատուցման կարգը սահմանված է կոնցեսիոն պայմանագրով և ունի որոշակի սահմանափակումներ, որոնք պայմանավորված են ՀԿԵ-ի կողմից վճարվող կոնցեսիոն վճարով: 10 տարիների ընթացքում (բացառությամբ 2019 թվականը) պետությունը փոխհատուցել է կրած վնասների 10,65%: Մնացածը փոխհատուցում է ՀԿԵ-ն՝ բեռնափոխադրումներից ստացած եկամուտների հաշվին:

– Ինչպե՞ս է ընթանում շարժակազմի նորացումը:

– Վերջին երկու տարիների ընթացքում գնվել է երկու նոր էլեկտրագնացք, որոնք էքսպրեսի ձևաչափով աշխատում են Երևան-Գյումրի երթուղով: Դրանք ռուսական արտադրության ժամանակակից գնացքներ են, որոնք «Հարավկովկասյան երկաթուղու» համար հատուկ արտադրվել են երկվագոնանի ձևաչափով: Վագոնները հագեցված են օդափոխության նորագույն համակարգերով, գործում է ինտերնետ կապ: Գնացքների թույլատրվող արագությունը կազմում է 120 կմ/ժ, իսկ ուղևորության տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե:

Մեր ծրագրերի համաձայն` մինչև տարեվերջ մենք պետք է գնեինք և սկսեինք շահագործել նմանատիպ ևս երկու նոր էլեկտրագնացք, սակայն որոշ պատճառներով դա դեռ տեղի չի ունեցել: Հուսանք, որ շուտով այդ հանգամանքները կվերացվեն:

Լրահոս
0