https://arm.sputniknews.ru/20191106/pashinyany-lsel-e-patmutyuny-ev-voroshel-xraxusel-pashtonyayin-tuganac-vostikanin-21006031.html
Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին
Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետին զեկուցել են, որ ոստիկանը կանգնեցրել է մեքենան, ճանաչել պաշտոնյային, բայց միևնույն է` տուգանել է։ 06.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-06T18:08+0400
2019-11-06T18:08+0400
2019-11-06T18:17+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1336/45/13364568_0:0:1600:901_1920x0_80_0_0_2de1064ebd34e3eb48038f2d80208701.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1336/45/13364568_126:0:1546:1065_1920x0_80_0_0_2d381081d561c3b1db62c1aca627ab9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , նիկոլ փաշինյան, հհ ոստիկանություն, ճանապարհային ոստիկանություն(ճո)
հայաստան, հասարակություն , նիկոլ փաշինյան, հհ ոստիկանություն, ճանապարհային ոստիկանություն(ճո)
Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին
18:08 06.11.2019 (Թարմացված է: 18:17 06.11.2019) ՀՀ վարչապետին զեկուցել են, որ ոստիկանը կանգնեցրել է մեքենան, ճանաչել պաշտոնյային, բայց միևնույն է` տուգանել է։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ ճանապարհային ոստիկաններից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է»,– գրել է վարչապետը։
Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀԴՄ–ների թեմային
Փաշինյանը, լսելով այս պատմությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին: