ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը շուտով հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով, որը շտապօգնության անձնակազմին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխել հիվանդին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` կատարելով գրառում Facebook-ի իր էջում:
«Ախուրյան» ԲԿ-ի աշխատակիցներին պատժելու համար Շիրակի դատախազը դիմել է նախարարին
«Հերթական նորարարական և էլեկտրոնային գործիքը առողջապահությունում: Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում, և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը»,-գրել է նախարարը և հավելել, որ շուտով այդ խնդիրը կվերանա, և մինչ հիվանդանոց հասնելը հնարավոր կլինի ճշտել վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը:
Նախարարը նաև հիշեցրել է, որ էլեկտրոնային հարթակում հասանելի են պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին տեղեկությունները, ներառյալ գումարների ծախսը:
Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից ուռուցքաբանական վիրահատության վճարները պետպատվերի շրջանակում պետությունը փոխհատուցում է ամբողջությամբ։