ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը Փարիզում ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հաղորդում է Le Parisien թերթը։
Նշվում է, որ 76–ամյա դերասանուհին հոսպիտալացվել է նոյեմբերի 5–ի լույս 6–ի գիշերը։ Առողջության վատացման պատճառները, ինչպես նաև բուժհաստատությունը, որտեղ տեղափոխվել է Դենյովը, չեն նշվում։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, «լուրջ հետազոտություններ են պահանջվում»։
Կատրին Դենյովը հայտնի է դարձել 1964թ–ին, երբ խաղացել է «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու։
Կատրին Դենյովն ու 100 կանայք. սիրահետումը քրեական զանցանք չէ
Նա խաղացել է ավելի քան 120 դեր, համագործակցել աշխարհի առաջատար ռեժիսորների` Ժակ Դեմիի, Մարկո Ֆերերիի, Լուիս Բունյուելի, Անյես Վարդայի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ֆրանսուա Օզոնի, Լարս ֆոն Տրիերի և ուրիշների հետ։