ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով Նահապետյանի աշխատանքից ազատվելու պատճառների մասին, հայտնել էր, որ նա աշխատանքի մեջ թերացել է. ամառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել։
Ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։
Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ
Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952 թ. հունվարի 10-ին Երևանում: 2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: 2007 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին։ Սանկտ Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ։
«Սպասեք ավելիին...». ևս մեկ պաշտոնյա աշխատանքից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին