ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Լոլիտա Միլյավսկայայի վերջին ամուսինը` Դմիտրի Իվանովը, որի հետ ամուսնությունը երգչուհին ուզում է անվավեր ճանաչել, Starhit պարբերականին պատմել է, որ իրենց ամուսնալուծության պատճառը դարձել են խնդիրները, որոնք այդպես էլ չի հաջողվել քննարկել։
Իվանովի խոսքով` ամուսինները «դադարել են լսել միմյանց և հոգ չեն տարել միմյանց զգացմունքների մասին»։
«Երբ հազվադեպ ենք տեսնում իրար, շփման եզրերը, ընդանուր թեմաները քչանում են, օտարանում ենք»,–ասել է նա։
Երգչուհու նախկին ամուսինը հավելել է, որ ինքը ցանկացել է համատեղ երեխաներ ունենալ, իսկ Լոլիտան` ոչ։
«Լոլիտան ասում էր` աստագուշակը նախազգուշացրել է, որ մեզ վիճակված չէ միասին լինել։ Ուղղակի նա, չնայած այդ ամենին, ուզում էր մնալ ինձ հետ»,–հայտարարել է Իվանովը։
Տղամարդը պնդում է, որ կնոջից բաժանվելուց հետո է սկսել հանդիպել մեկ այլ աղջկա հետ։ Բայց երգչուհին առանց ամեն ինչ պարզելու` սկսել է «լրագրողների միջոցով կեղտ լցնել նրա վրա» և գիշերները հաղորդագրություններ է ուղարկել։
Հոկտեմբերի վերջին Միլյավսկայան պահանջել է անվավեր ճանաչել Իվանովի հետ ամուսնությունը, քանի որ «որոշակի հանգամանքներ են բացահայտվել»։
Աչքեր, որոնք ինձ են նայում. Լոլիտա Բալայան` լավագույն լուսանկարիչ ուսանողուհին