00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հուզանք ու զանգի» սկանդալը. նախարարությունը Գոռ Սուջյանի համաձայնության փաստեր ունի

© Sputnik / Asatur YesayantsГор Суджян
Гор Суджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հուզանք ու զանգ» ներկայացման շուրջ կրքերը չեն հանդարտվում. այս անգամ Գոռ Սուջյանն ու նախարարությունն են «իրար խառնվել»։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ երևում է երաժիշտ Գոռ Սուջյանի ստորագրությունը` որպես «Հուզանք ու զանգ» ներկայացման հանձնաժողովի անդամ։ Նախարարությունն այս փաստաթուղթը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Gucci–ի հայ մոդելը` Թբիլիսիում». ինչպես է Արմինեն ֆուրոր առաջացրել վրացիների մոտ

Երեկ Սուջյանը Facebook–ում գրել էր, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ինքը` որպես մասնագետ, հավանություն է տվել «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, թյուր տեղեկություն է։

«Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը»,– հայտնում են նախարարությունից։

Ըստ նախարարության հայտարարության` ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել։

Հիշեցնենք, որ Սուջյանը գրել էր նաև, որ իրեն հրավիրել են որպես երիտասարդ երաժիշտ կարծիք հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին։ «Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն, և, եթե չեմ սխալվում, ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ-որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին, դրան հավանություն չէի տա»,-գրել էր նա։

Նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում ներկայացվել էր գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։

«Հուզանք ու զանգ» ներկայացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Լրահոս
0