ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է երթուղային նոր ցանցում 850 ավտոբուսի կողքին նաև 101 նոր տրոլեյբուս գործարկել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Այսօր քաղաքը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։
Հաշվեկշռում եղած 78 տրոլեյբուսից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, «Շկոդա» մակնիշի 12 տրոլեյբուսները 31-32 տարվա են, «Ռենո» մակնիշի 6 տրոլեյբուսներն էլ` 41 տարվա։
Անձրևը բացահայտեց Երևանի ճանապարհատրանսպորտային բոլոր խնդիրները
Այս էլեկտրատրանսպորտից օրական 12000-14500 ուղևոր է օգտվում:
Ռուսաստանում այլ երկրներում գրանցված ավտոմեքենաների տվյալների բազա կստեղծեն