00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է. ինչո՞վ են սնվելու երեխաները

© Sputnik / Nana MartirosyanШогик и Артем
Шогик и Артем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու մանկատունն արդեն 10 միլիոն դրամ պարտք ունի: Մանկատան ղեկավարությունն ահազանգում է՝ ոչ միայն աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի, այլ նաև երեխաներին կերակրելու խնդիր կա:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում գործող «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է, կուտակվել է աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի ու երեխաների սննդի մեծ պարտք։ Գնումներն այս պահին շարունակվում են ապառիկ:

SOS - Детские деревни, Котайк - Sputnik Արմենիա
Գիշերօթիկների լուծարումից հետո հերթը նաև մանկատներին է հասնելու

«Մենք արդեն մատակարարող կառույցներից զգուշացում ենք ստանում, որ կուտակվում են մեծ պարտքեր և այլևս անհնար է ապառիկ սնունդ ու այլ ապրանքեր տրամադրել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանը։

Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ

Մանկատան տնօրենը չգիտի` ինչպես է լուծելու երեխաների սննդի հարցը, եթե մատակարար ընկերությունը հրաժարվի հացն ապառիկով տալ։

© Sputnik / Aram Nersesyan «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյան
«Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է. ինչո՞վ են սնվելու երեխաները - Sputnik Արմենիա
«Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյան

«Սա  միայն իմ հոգսը չպետք  է լինի: Խնդիրը նաև պետությանն է, ու պետությունը համաֆինասավորմամբ գուցե ձեռք մեկնի, մինչև այս խնդիրը կկարգավորվի: Միշտ պնդում են, թե պետական չենք։ Այո՛, պետական չենք, բայց երեխաներն ո՞ւմն են, այստեղ նաև երեխաների, ապա նաև աշխատողների խնդիրն է»,–ասաց Սիմոնյանը:

Католикос всех армян посетил Гюмри - Sputnik Արմենիա
Գարեգին Բ կաթողիկոսն անակնկալ այցելել է Մայր Աթոռի կողմից բնակարան ստացած ընտանիքին

Տնօրենի խոսքով` սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել` առանց հստակ պատճառաբանության: Տիկին Սոնյան կարծում է, որ պետությունն իր վրա պիտի վերցնի այս հոգսը։

«Այսքան երեխային հավաքել  մի կառույցում և չօգնել՝ ճիշտ չի: Մենք ունեք գիշերող երեխաներ, որոնք ոչ ոք չունեն, որ իրենց տանեն: Եթե մենք այս պահին էլ դռները փակենք ու բոլորին ուղարկենք, միևնույն է՝ մոտ 40 երեխա կունենանք, որոնց  ոչ մի տեղ չենք կարող ուղարկել»,- նշեց  Սոնյա Սիմոնյանը:

Հարսանիք՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

Ֆինանսավորման դադարեցման պատճառով խնդրի առաջ են կանգնել բոլորը, այդ թվում նաև այն բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները, որոնց երեխաները  հաստատության սաներ են: Աիդա Գասպարյանը նրանցից մեկն է։ Նա 9 երեխա ունի, բնակվում  է վարձով: Սոցիալական պայմաններից դրդված` երեխաներին ուղարկել է «Թռչունյան տուն»: Ասում  է՝  շնորհակալ է հաստատությունից. երեխաները կուշտ ու հագնված էին միշտ:

«6 տղա, 3 աղջիկ ունեմ։ Բոլորին ստիպված տվել եմ մանկատուն: Ես միայնակ մայր եմ, ամուսնալուծված, հիմա եթե ստիպված լինեն մանկատունը փակել, ես չգիտեմ` ինչպես եմ 85 հազար դրամ նպաստով երեխաներիս կերակրելու ու տան վարձը տալու, իսկ այստեղ երեխաներս կուշտ են ու ապահով»,-ասում է տիկին Աիդան՝ նշելով, որ ինքն այս պահին աշխատանք էլ չունի:

Նշենք, որ «Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից: Այն ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը, որտեղ 84 սան ու 53 աշխատակից կա։

2017 թվականից «Թռչունյան տունը» գործում  է որպես  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց: Մինչ այս կառույցի տարեկան ծախը կազմել է 72 մլն դրամ:

Ի դեպ, «Թռչունյան տուն» մանկատան տարածքն անհատույց տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, այժմ էլ, մանկատան տնօրենի խոսքով, սպասում են Մայր Աթոռի աջակցությանը` նոր դոնոր գտնելու գործում:

Լրահոս
0