ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Նոյեմբերի 3–ին, ժամը 21։30 Սևան ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած -ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ–ին ծնված մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ ժամը 21–ի սահմաններում Սևան քաղաքի Կոմիսարների փողոցում անձնական խնդիրներով ծագած վեճի ժամանակ նշված երիտասարդը ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, վերջինս էլ խոհանոցային դանակով հարվածել է նրան»,–ասացին ոստիկանությունից։
Դանակահարողը նոյեմբերի 4–ին ժամը 2–ին մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն։
Մեզ հասած որոշ տեղեկություններով` դանակահարվածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։