ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարը աշխատանքի մեջ թերացել է. ամառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ՓԾ պետ Արտակ Նահապետյանի աշխատանքից ազատվելու պատճառների մասին։
«Դա հիմնական պատճառներից մեկն է։ Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել։ Բայց ամեն ինչ մանրամասներով չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ... ամբիցիաներ, և այլն, և այլն», - նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։