ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Նոյեմբերի 4-ին, ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Վ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Սպիտակում բախվել են երկու «Ford»-երը. վարորդներին ու ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: