00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«5 րոպե Դուլյանի հետ». Խաղաղության ոչ դյուրին ուղին

© Sputnik / Asatur YesayantsПраздник Св. Саркиса отметили в Ереване
Праздник Св. Саркиса отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Շատ ճիշտ էր ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժորժ Կլեմանսոն, երբ մոտ 100 տարի առաջ փաստում էր՝ «Ավելի հեշտ է շահել պատերազմը, քան խաղաղությունը»: 90-ականների առաջին կեսին մենք` հայերս, շահեցինք Ղարաբաղյան պատերազմը. խաղաղությունը չենք շահել մինչև հիմա:

Ընդհանրապես կիսապատերազմող երկրում խաղաղության մասին խոսելը բավական վտանգավոր է: Ուղիղ 22 տարի առաջ՝ նոյեմբերի սկզբներին, երևի հիշում եք, հրապարակվեց Հայաստանի առաջին նախագահի հայտնի հոդվածը՝ «Պատերազմ, թե խաղաղություն»: Անցավ ընդամենը մի քանի ամիս, և նա արդեն նախագահ չէր:

«5 րոպե Դուլյանի հետ». Խաղաղության ոչ դյուրին ուղին
Ուղիղ 24 տարի առաջ՝ 1995-ի նոյեմբերի 4-ին, Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Իցհակ Ռաբինը, ելույթ ունենալով Թել Ավիվում կազմակերպված հավաքում, ասաց.

«27 տարի շարունակ ես զինվորական եմ եղել: Ես կռվել եմ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության հնարավորություն չկար: Հիմա կա խաղաղության հնարավորություն, այն էլ մեծ հնարավորություն: Եվ մենք պետք է օգտվենք դրանից հանուն նրանց, ովքեր կանգնած են այստեղ, և հանուն նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն»:

Սա Ռաբինի վերջին ելույթն էր, կես ժամ էլ չանցած նա սպանվեց հայրենակցի ձեռքով:
Ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո բազմաթիվ վարկածներ են շրջանառվում կատարվածի մասին, Իսրայելում էլ մինչև հիմա շատերը պնդում են՝ 24-ամյա Իգալ Ամիրը, որը երեք գնդակ արձակեց վարչապետի ուղղությամբ, բոլորովին էլ միայնակ չէր:

© AFP 2024Իսրայելի անվտանգության գործակալները Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինին մեքենայի մեջ են հրում այն բանից հետո, երբ նա մահացու վիրավորվել է (4 Նոյեմբեր 1995), Թել Ավիվ
«5 րոպե Դուլյանի հետ». Խաղաղության ոչ դյուրին ուղին - Sputnik Արմենիա
Իսրայելի անվտանգության գործակալները Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինին մեքենայի մեջ են հրում այն բանից հետո, երբ նա մահացու վիրավորվել է (4 Նոյեմբեր 1995), Թել Ավիվ
Կա այսպիսի ենթադրություն՝ այս ամենը կազմակերպել էին հատուկ ծառայությունները՝ որպես մահափորձ, որից հետո Ռաբինի վարկանիշը բարձրանալու էր, այդ պատճառով էլ Ամիրին դատարկ փամփուշտներ էին տվել, բայց վերջին պահին այդ ազգայնական երիտասարդը, որն իրոք ուզում էր սպանել վարչապետին, դատարկ փամփուշտները փոխարենել էր մարտականներով: Չեմ ուզում բոլոր վարկածների և դավադրության տեսությունների մասին մանրամասն խոսել, որովհետև շատ լավ գիտեք՝ մեզ մոտ էլ ամեն տարի հոկտեմբերի 27-ին վերսկսվում են խոսակցությունները այն մասին, թե ովքեր էին կանգնած եղել Հայոց խորհրդարան ներխուժածների թիկունքում. որոշ լուրջ գործիչներ խորհրդավոր դեմքերով ակնարկներ են անում, թե ինչ-որ կարևոր բան գիտեն: Բայց քանի որ այս նույնը կրկնվում է տարեցտարի, ինձ թվում է՝ հայաստանցիները վաղուց արդեն հասկացել են, որ այդ խորհրդավոր ակնարկների հետևում բացարձակ ոչինչ չի թաքնված: Ինչևէ՝ Ռաբինի սպանությունից ընդամենը մի քանի ամիս անց Իսրայելում հաղթեց կոշտ գծի կողմնակից Բենյամին Նեթանյահուն: Ինչպես ասում էր Հայաստանի առաջին նախագահը՝ «իշխանության եկավ պատերազմի կուսակցությունը»: 

Ինչ կլիներ, եթե Ռաբինը չսպանվեր։

© AFP 2024 / LUKE FRAZZAԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը (կենտրոնում) հետևում է՝ ինչպես են Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը (ձախից) և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) նախագահ Յասեր Արաֆաթը (աջից) Սպիտակ տանը Արևմտյան ափին Պաղեստինյան ինքնավարության մասին համաձայնագիրը ստորագրում (28 սեպտեմբեր 1995), Վաշինգտոն
«5 րոպե Դուլյանի հետ». Խաղաղության ոչ դյուրին ուղին - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը (կենտրոնում) հետևում է՝ ինչպես են Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը (ձախից) և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) նախագահ Յասեր Արաֆաթը (աջից) Սպիտակ տանը Արևմտյան ափին Պաղեստինյան ինքնավարության մասին համաձայնագիրը ստորագրում (28 սեպտեմբեր 1995), Վաշինգտոն
Կկարողանար նա արդյոք լեզու գտնել արաբների հետ և վերջնականապես կայունություն ու խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում: Համաձայնեք՝ այս հարցերը միանշանակ պատասխան չունեն։ Դրական պատասխան տալը մոտավորապես նույնն է, ինչ ասենք, մենք՝ հայերս, պարբերաբար տեղեկանալով, թե քանի անգամ են շաբաթվա ընթացքում գնդակոծվել Արցախի բնակավայրերը, այնուամենայնիվ հույսեր տածենք, որ երկու նախագահների հերթական հանդիպումը վերջնական խաղաղություն կբերի:

Այն օրվանից, երբ սպանվեց Իցհակ Ռաբինը անցել է գրեթե 25 տարի: Շատ բան է փոխվել։ Ոչ Հայաստանում, ոչ էլ Իսրայելում չկա այլևս առաջվա հստակ տարանջատումը՝ աղավնիների և բազեների, չկան հստակ ընդգծված խաղաղության և պատերազմի կուսակցություններ, չկան բուռն վիճաբանություններ այս թեմայով՝ երևի այն պատճառով, որ այդ թեման շոշափելու լուրջ առիթներ չկան:

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնն են. Փաշինյանը փակագծեր է բացում
Պարզապես կա երկու պետություն, երկուսն էլ, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ շրջապատում և միջավայրում, այնուամենայնիվ, փորձում են ընթանալ ժողովրդավարության ճանապարհով, երկուսն էլ պատերազմ չեն ուզում, բայց երկուսն էլ ստիպված են միշտ պատրաստ լինել պատերազմին: Երեկ Հայաստանի վարչապետն ասաց.

 

«Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»։

Դե ինչ՝ մնում է հուսալ, որ նման բան ի վերջո կլինի։

Լրահոս
0