ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Քվենտին Տարանտինոն Deadline պարբերականի գրող և կինոքննադատ Փիթ Համմոնդի հետ զրույցի ընթացքում ասել է, որ այս տարի իրեն ամենից շատ դուր է եկել «Ծուղակ»
ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Պարբերականի իր սյունյակում Համմոնդը խոստովանել է, որ Տարանտինոն լավագույն ֆիլմ է համարել ռեժիսոր Ալեքսանդր Աժայի «Ծուղակը»:
Այն լարված սյուժեով դրամա է, որի գլխավոր հերոսուհին սպորստմենուհի Հեյլին է: Նրա դերակատարը Կարիբյան ծովի ծովահենները
ֆիլմի հերոսուհի Կայա Սկոդելարիոն է: Իրադարձությունները տեղի են ունենում Ֆլորիդայում` 5-րդ աստիճանի մրրիկի ժամանակ: Հեյլին չի կարողանում հոր հետ կապ հաստատել, գնում է տարհանման գոտում գտնվող իրենց տուն և նկուղում գտնում հորը՝ գիտակցությունը կորցրած և ծանր վիրավոր: Նրանց ճանապարհը փակել է հսկա ալիգատորը, ջուրը տուն է լցվում ու չգիտես` որտեղից օգնություն սպասել: