ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ջենիֆեր Էնիսթոնն ԱՄՆ-ում ամենահայտնի ամերիկյան դերասանուհին է։ Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter պարբերականը:
Ամերիկյան մամուլի հաղորդմամբ` MVPindex վերլուծական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրություն «ո՞վ է Ամերիկայում ամենահայտնի դերասանն այս պահին» թեմայով: Այն անցկացվել է Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի և YouTube-ի օգտատերերի շրջանում:
Իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ առաջին տեղում Բրեդ Փիթի նախկին կինն է՝ Ջենիֆեր Էնիսթոնը: Նա առավել հայտնի է «Ընկերներ» հեռուստասերիալում իր կատարած Ռեյչել Գրինի դերով: Բայց դերասանուհին նաև մեծ կինոյում է հաճախ հանդես եկել, առավել հայտնի են «Բրյուս Ամենակարողը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Ձևացիր իմ կինը», «Մենք՝ Միլլերներս» և այլն:
Ի դեպ, նախորդ ամիս Էնիսթոնը ռեկորդ էր սահմանել Instagram-ում հետևորդների թվի աճով՝ 5 ժամ 16 րոպեում նրա էջի հետևորդների թիվն ավելացել էր ավելի քան 1 միլիոնով:
«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը
Երկրորդ տեղում աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան և հայտնի ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն է: Նա նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Մումիան», «Ամազոնիայի գանձերը», «Հերակլեսը», «Ֆորսաժը» և այլն:
Հարցման արդյունքներով երրորդ հորիզոնականում դերասանուհի Լիլի Ռեյնհարտն է: Նա առավել հայտնի է «Ռիվերդեյլ» սերիալիայում իր խաղացած Բեթի Կուպերի դերով:
Անհավանական նմանություն. Վրաստանում ապրում է Օդրի Հեփբյորնի նմանակը. լուսանկար
Լավագույն հնգյակում «Ռիվերդեյլից» ևս մեկ դերասանուհի է հայտնվել՝ Կամիլա Մենդեսը, ինչպես նաև նախկին սուպերմոդել, ներկայում կինոաստղ Գեբրիել Յունիոնը: