ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ռուսական դրոշով նավարկող «Ամերիկա ծոց» լցանավում գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր Նախոդկա ծոցում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քննության վարկածով՝ լցանավում գազի բռնկում է եղել, բայց հրդեհի չի վերածվել։ Անձնակազմի անդամներից երեքը ծովն են ընկել, նրանցից երկուսը մահացել են, երրորդը նավաստիների ու փրկարարների աչքի առաջ ջրի տակ է անցել։ Ավելի ուշ հաստատվել է, որ նա էլ է մահացել։
Համացանցում արդեն տեսանյութեր են հայտնվել։
Կադրերում երևում է, որ նավի վերին տախտակամածից սպիտակ ծուխ է բարձրանում։
Մեկ այլ տեսանյութում կարելի է նկատել տախտակամածի վնասվածքները, բացի այդ, լսվում են անձնակազմի անդամների խոսակցությունները. նրանք օգնություն են կանչում։
Посмотреть эту публикацию в Instagram
Դատախազությունը հայտնել է, որ նավթի արտահոսք չի եղել։ Քրեական գործ է հարուցվել ծովային տրանսպորտի շահագործման կամ շարժման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։