00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել

© Sputnik / Janna PoghosyanРеспубликанский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг
Республиканский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուները, ի տարբերություն Ռոսսելխոզնադզորի, «Գոյտեքս» ընկերության արտադրանքում խնդրահարույց ոչինչ չեն գտել։ Այս «հանելուկը» երկու տարբերակ ունի։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) սահմանափակել էր «Գոյտեքս» հայկական ձեռնարկության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի տարածք։ Արգելքի պատճառը ձկնամթերքում հայտնաբերված մալաքիտային կանաչ ներկանյութն էր։ Հայտնաբերված նյութն օգտագործվում է ձկների վարակային հիվանդությունները բուժելու համար։ Արտահանվելուց առաջ արտադրանքը ստուգվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում»։ Հայ մասնագետները ոչ մի խնդիր չէին տեսել։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (այսուհետ` Լաբորատորիա)` այս ամենի պատճառները տեղում պարզելու և պետական այդ կառույցի գործունեությանը ծանոթանալու համար։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

Լաբորատորիան լիովին հերքում է այն կարծրատիպը, թե այդօրինակ պետական հաստատությունները պետք է անպայման խղճուկ վիճակում լինեն` խորհրդային տեխնիկայով ու աշխատանքի հին մեթոդներով։ Էրեբունիում գտնվող հաստատությունը վերանորոգված է, ժամանակակից կահույքով զինված։ «Եվրոպական դիզայնով» Լաբորատորիայում սառնարանների ու հետազոտությունների համար նախատեսված տեխնիկայի մեծ մասի վրա ռուսական դրոշով պիտակներ կան։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

«Սա Ռուսաստանի կառավարության նվերն է ԵԱՏՄ–ի համագործակցության շրջանակում։ Այս ամենը ստացել ենք 2015-2018 թվականներին», – ասում է Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը։

© Sputnik / Janna PoghosyanԱրման Գևորգյան
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Արման Գևորգյան

Լաբորատորիայի աշխատակիցների համար առավել սիրելի ու թանկ է ալկոհոլային ըմպելիքների հետազոտությունների համար նախատեսված սարքը։ Տարածաշրջանի ոչ մի երկրում նման տեխնիկա չկա, Թբիլիսիում միայն գինու հետազոտման սարք կա։ Սակայն Մոսկվայից ստացած նվերի շնորհիվ հայկական լաբորատորիան կարող է գինուց բացի նաև կոնյակ, օղի և ալկոհոլային այլ խմիչք էլ ուսումնասիրել։

Բացի տնօրենից, Լաբորատորիայում այժմ միայն կանայք են աշխատում, նույնիսկ անվտանգության աշխատակիցն է կին։ Փոխտնօրեն Արմենուհի Ավագյանը այդ փաստը պայմանավորում է ցածր աշխատավարձերով։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

«Ընտանիք պահող տղամարդու համար այստեղի աշխատավարձը հաստատ չի հերիքի։ Իսկ մեզնից շատերին այստեղ է բերում էնտուզիազմը, ոչ թե աշխատավարձը», – ասաց Ավագյանը։

Աշխատակիցների միջին աշխատավարձը 120 հազար դրամ է, ընդ որում` Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք 10%–ով բարձրացել է։

Խաչենագետի ջրամբարում տեղի ունեցածը «մարդու ձեռքի գործ է»

Լաբորատորիայի սենյակներից մեկում հենց այդ պահին ստուգում էին Ռոսսելխոզնադզորի պատժամիջոցների տակ հայտնված ձկները։ Աշխատակցուհին հատուկ սարքի միջոցով ձկան նմուշները դնում էր քիմիական նյութերով տարաների մեջ ու հետևում ռեակցիաներին։ Նա պետք է չորս տարբեր տարաներում գտնվող չորս ձկան փորձաքննություն անցկացներ։ Ամեն տարայի վրա գրված էր ձկան տեսակը։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

«Մեզ մոտ ամեն ինչ անոնիմ է գալիս, այսինքն` մենք չգիտենք, թե ում մթերքն ենք ստուգում», – ասաց աշխատակցուհին։

«Գոյտեքս» ընկերության` պատժամիջոցների տակ ընկած ձուկը նույնպես անոնիմ է ստուգվել Լաբորատորիայում։ Քանի որ Sputnik Արմենիան նախապես դիմել էր «Գոյտեքսի» ձկան հետ կապված խնդրի մասին տվյալներ տրամադրելու համար, Լաբորատորիայում և տեսչական մարմնում ստիպված էին մեզ հարկավոր տվյալները հանել արխիվից։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

«Բնականաբար, Լաբորատորիայում մալաքիտային կանաչ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում կգրեինք դրա մասին։ Այստեղ երկու տարբերակ կա։ Նախ` Լաբորատորիան պատասխանատվություն է կրում միայն իրեն ներկայացրած նմուշի հետազոտության համար։ Եթե, օրինակ, թթվասերի դեպքում 500 գրամ ենք վերցնում ու կարող ենք ասել, որ եզրակացությունը վերաբերում է գործարանի ամբողջ արտադրանքին, ապա մսի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է», – ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` հնարավոր է` Լաբորատորիայում ուսումնասիրված ձուկը մալաքիտային կանաչ չի պարունակել, իսկ Ռուսաստանում փորձաքննությունն անցած ձուկը պարունակել է։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել - Sputnik Արմենիա
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

«Երկրորդ տարբերակը հետևյալն է` իհարկե պետությունների ու հաստատությունների մակարդակով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են, բայց մենք չգիտենք` ինչ հարաբերություններ ունեն Ռոսսելխոզնադզորն ու այս կամ այն կոնկրետ ձեռնարկությունները, և հայկական մթերքի ներկրման սահմանափակումն այլ պատճառներ կարող է ունենալ», – ասաց Գևորգյանը։

Նշենք` Ռոսսելխոզնադզորը, մեկնաբանելով իրավիճակը, ասել էր, որ «Գոյտեքս» ՍՊԸ–ն առաջին անգամ չէ, որ Ռուսաստանում խախտում է ԵԱՏՄ–ի անասնաբուժասանիտարական պահանջները։

© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն - Sputnik Արմենիա
1/11
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն - Sputnik Արմենիա
2/11

3/11

4/11

5/11

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն - Sputnik Արմենիա
6/11
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
© Sputnik / Janna PoghosyanՀանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն - Sputnik Արմենիա
7/11

8/11

9/11

10/11

11/11

Լաբորատորիայում ստուգում են ոչ միայն արտահանվող սնունդը, այլև տեղական խանութներում, շուկաներում, սննդի կետերում հայտնվող մթերքը։ Լաբորատորիայի գործառույթներից մեկը նաև կենդանիների ու բույսերի մոտ վարակային հիվանդությունների առկայությունը ստուգելն է։ Այստեղ է ստուգվում նաև ներկրվող սննդամթերքը։ Լաբորատորիան մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր տասը մարզերում։ Ընդհանուր առմամբ հաստատությունը 163 աշխատակից ունի։

Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը Հայաստանի միակ պետական լաբորատորիան է, որը միջազգային լիցենզիա ունի։ Ֆինանսավորվում է պետբյուջեից, մասնակցում է տենդերներին ու վճարովի ծառայություններ մատուցում մասնավոր անձանց և ընկերություններին։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամը բյուջեին 3 միլիարդից ավելի վնաս է պատճառել

Լրահոս
0