00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը

© Sputnik / Astghik SukiasyanПресс-конференция участников XIV Ереванского международного шекспировского театрального фестиваля (1 ноября 2019). Еревaн
Пресс-конференция участников XIV  Ереванского международного шекспировского театрального фестиваля (1 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի փառատոնը կհյուրընկալի 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի և հյուրերի. նրանց թվում հեղինակավոր արվեստագետներ են, արտմենեջերներ, միջազգային փառատոների տնօրեններ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի Վարշավայի թատերական ակադեմիայից ժամանած լեհ դերասանների «Շեքսպիրյան ուրվականները» ներկայացումով`պար, բեմական մարտարվեստ, դրամա, կոմեդիա, որտեղ ամենակարևորը բառն է: Այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Կարո Բալյանը։

© Sputnik / Astghik SukiasyanՀ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Կարո Բալյանը
«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը - Sputnik Արմենիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Կարո Բալյանը

«Մենք ընտրել ենք անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրին, որպեսզի ձեզ ներկայացնենք նրա աշխարհների խորությունը, փիլիսոփայությունը: Շեքսպիրի ստեղծագործություններն այնքան ճկուն են, որ բավական է փոխել մի քանի խոսք, և ամբողջ գործողությունների շարքը կփոխվի»,-ասաց փառատոնի մասնակից լեհ դերասան Փավեու Բժեշտը:

Բալյանը երիտասարդ դերասան Բժեշտին և նրա դերասան ընկերներին նկատել է Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի Shakespeare Off մրցույթ- ծրագրի ժամանակ:

© Sputnik / Astghik SukiasyanԼեհ դերասան Փավեու Բժեշտը
«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը - Sputnik Արմենիա
Լեհ դերասան Փավեու Բժեշտը

«Հայաստանում այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի FestOut մրցույթ-ծրագիրը: Լավագույն աշխատանքը, որը կընտրեն լեհ և հայ փորձագետները, կմասնակցի 2020թ.-ին Լեհաստանում անցկացվող աշխարհահռչակ Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի Shakespeare Off մրցույթին»,-ասաց Բալյանը:

Նրա խոսքով` Շեքսպիրի ստեղծագործությունների հետ աշխատանքը  բազմաշերտ է, և իրեն շատ հետաքրքիր է, թե երիտասարդներն ինչ խենթ ու խելառ էքսպերիմենտներ կարող են անել դրանց հետ:

Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Բալյանն առաջարկել է փառատոնի փակմանը ներկայացնել Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսը, որը նա կյանքի է կոչել` համագործակցելով Օրսկի Ա. Պուշկինի անվան պետական  դրամատիկական թատրոնի դերասանական կազմի հետ:

Նշենք, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Օրսկի դրամատիկական թատրոնում: Մինչ այսօր ներկայացումն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում:

Ասուլիսին ներկա Օրսկի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Անաստասիա Կատաևան նշեց, որ շատ ուրախ է Բալյանի հետ համագործակցության համար:

«Բալյանի բեմադրած ներկայացումն ուղղակի ֆանտաստիկ է: Այժմ հրավերներ ունենք Սերբիայից, Մակեդոնիայից, Թաթարստանից: Այս հրաշալի ներկայացումն առաջին անգամ կխաղան Երևանում և հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա այն վայելելու»,-ասաց Կատաևան:

© Sputnik / Astghik SukiasyanՕրսկի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Անաստասիա Կատաևան
«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը - Sputnik Արմենիա
Օրսկի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Անաստասիա Կատաևան

Հավելենք, որ փառատոնի շրջանակներում երևանյան 7 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում: Բացի թվարկվածներից, կլինեն Ղազախստանի Ալմա Աթայի ազգային թատրոնը` «Արքա Լիրի ողբերգությունը» ներկայացումով, Իտալիայի I’m Perfect թատերական ընկերությունը կներկայացնի «Համլետ» պլաստիկ ներկայացումը, Իրանի AAN թատերական ընկերությունը` «Մակբեթ» ներկայացումով, Ղազախստանի Տ. Ախտանովի անվան դրամատիկական թատրոնը հանդես կգա «Համլետ» ներկայացումով, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով:

«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրներն են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և լեհ աշխարհահռչակ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին:

Նշենք, որ Շեքսպիրյան փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-5-ը:

Լրահոս
0